Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Գլիցինիա աննման (Glicinia Wistaria)

Գլիցինիա աննման (Glicinia Wistaria)

Պատկանում է լոբազգիների (Leguminosae) ընտանիքին: Հայրենիքը Չինաստանն ու Ճապոնիան է: Ամենագեղեցիկ փաթաթվող բույսերից մեկն է, որի բարձրությունը հասնում և անցնում է 6մ-ից: Երևանի պայմաններում առանց ծածկոցի բավականին հաջող է ձմեռում, բացառությամբ արտակարգ ցուրտ ձմեռների, երբ մասամբ ցրտահարվում է: Ունի ամուր, ճկուն ցողուն, որի խիտ ճյուղերը գարնանից ծածկվում են գեղեցիկ փետրավոր տերևներով: Բույսի սաղարթը իր դեկորատիվության գագաթնակետին է հասնում, երբ զանգվածային կարգով բացվում են երկնակապտավուն ծաղկաողկույզները, որոնք անզուգական կոնտրաստ են առաջացնում տերևների գեղեցիկ մոզաիկայի հետ: Եթե այս բոլորին ավելացնենք գլիցինայի ուժեղ բուրմունքը, ապա պատկերը կատարյալ կլինի:

Մշակության մեջ հանդիպում է չինական գլիցինան, որը բազմանում է արմատածիլերով, անդալիսով և կտրոննորով`ջերմատանը: Օգտագործվում է շենքերի պատերը, տաղավարները, պատշգամբները ծածկելու և գեղեցկացնելու համար:

Ծաղկումը դադարելուց հետո բույսի տարեկան կողային շիվերը անհրաժեշտ է կտրել իրենց երկանքի մեկ երրորդի ափով, որպեսզի ծաղկաբողբոջներն հնարավորություն տալ ավելի լավ զարգանալու: ծաղիկները կտրված վիճակում չեն օգտագործվում, քանի որ շատ շուտ են թառամում: Նախընտրում է լուսավոր, տաք հողամասեր, սննդանյութերով հարուստ հողեր, առատ խոնավություն, սակայն աշնանը ոռոգումը շուտ պետք է դադարեցնել, որպեսզի միամյա շիվերը փայտանան և բույսը դիմանա սառնամանիքին:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ